Չեչնիայում իրավապահները 11 գրոհայինների են ոչնչացրել, այդ թվում Հուսեյն եւ Մուսլիմ Գակաեւներին, հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:

Նա նշել է, որ Գակաեւները հայտնի են տարիներ շարունակ առանձնակի ծանր հանցանքներ գործելով, հայտնում է BFM.RU-ն:

2012թ. Չեչնիայի հարավում Մուսլիմ Գակաեւի խմբավորման չորս գրոհայիներ էին ոչնչացվել, գործողության ընթացքում զոհվել էին երկու իրավապահներ: Ըստ քննիչների՝ եղբայրներ Հուսեյն եւ Մուսլիմ Գակաեւները մահապարտներ էին պատրաստում, որոնց էլ հանձնարարել էին Մոսկվայում 2009թ. սեպտեմբերին Քաղաքի օրվա տոնակատարության ընթացքում ահաբեկչություններ իրագործել: Նույն թվականի օգոստոսին պոտենցիալ ինքնասպաններին Չեչնիայում բռնել էին, մեկի մոտ Մոսկվայի տոմս էին գտել: