Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության ղեկավարը կոչ է անում Հայաստանում ապրող հույներին սատարել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգող Արկադի Խիտարովը:
Նա նշեց, որ տարիներ շարունակ իրենք ՀՀԿ-ի հետ համագործակցել են, մի շարք ծրագրեր են իրականացրել, օրինակ` Վանաձորում ստեղծվել է սարքաշինական ձեռնարկություն եւ աշխատատեղերի խնդիր է լուծվել,մշակութային ծրագրեր են իրականացվել, Երեւանում հրավիրել է արտասահմանյան հույների միջազգային արտագնա հավաք: Արկադի Խիտարովի խոսքով` Հայաստանում բնակվող հույները գոհ են հայկական կառավարությունից` երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունից:
Նշենք, որ միությանն անդամակցում է 9 կազմակերպություն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























