Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում վիճակը գնալով սրվում է: Turan-ի տեղեկացմամբ, տեղական ժամանակով ժամը 14:45-ին ներքին զորքերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ըստ ականատեսների՝ զորքերը ռետինե փամփուշտներ են կիրառել, ի պատասխան ցուցարարները դյուրավառ խառնուրդով շշեր եւ քարեր են նետել: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են գործի դրվել:
Ներքին զորքերը սահմանափակել են լրագրողների գործունեությունը եւ քաղաք ժամանողների մուտքը: Համացանցի հետ կապված խնդիրներ են ծագել, իսկ ինտերնետային ակումբները փակվել են: Իշխանությունները փորձում են կանխել Youtube-ում տեսանյութերի տեղադրումը: Սոցցանցերի նամակագրության հանդեպ վերահսկողությունը խստացվել է:





























