Հայաստանը կարող է էական դեր կատարել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացում, դրանից պետք է օգտվի հայ դիվանագիտությունը: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի  ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այսօր Վրաստանը փոխվում է, եւ փոխվում է բավական դինամիկ: Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությունը շատ անհաջող էր, քանի որ երկրի արտաքին քաղաքական ոչ մի նպատակ չիրագործվեց: Այսօր իրական իշխանությունը «Վրացական երազանքի» ձեռքում է, Սահակաշվիլին իշխանությունը վերադարձնելու շանս չունի», - նշել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ Վրաստանի պետական վերնախավը գիտակցում է, որ երկրին նորմալ արտաքին քաղաքականություն է պետք, ինչը կոմպլեմենտարիզմ է ենթադրում:

«Այս տեսակետից Հայաստանը կարող է էական դեր կատարել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ամփոփել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am