Հունվարի 23-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Աբովյան փողոցում գտնվող մի սրճարանից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վաղինակ Ղ.-ին, 1973 թ. ծնված Արման Հ.-ին, 1990 թ. ծնված Գեւորգ Ե.-ին, 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, 1977 թ. ծնված Մուշեղ Ա.-ին, 1982 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1985 թ. ծնված Միխայել Մ.-ին, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1981 թ. ծնված Հրաչյա Ի.-ին, 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1976 թ. ծնված Վահրամ Հ.-ին, 1984 թ. ծնված Արտյոմ Ի.-ին եւ 1977 թ. ծնված Գարրի Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գարրի Մ.-ն իր մոտ եղած ատրճանակից սրճարանում 2 անգամ կրակել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ:
Ատրճանակները եւ գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության:
Գարրի Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























