ArCa, Visa, Master քարտերի թողարկումն ու սպասարկումն իրականացնող «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնը ս.թ. հունվարի 29-ից ժամանակավորապես կդադարեցնի նոր քարտերի թողարկումը, քարտերի փոխարինումը, ինչպես նաեւ առևտրի եւ սպասարկման կետերում նոր POS տերմինալների ակտիվացումն ու բանկոմատների տեղադրումը:

Այդ մասին «ԱրՔա»-ն հաղորդագրություն է տարածել բանկերին, որոնք էլ սույն հաղորդագրությունը ուղարկում են իրենց հաճախորդներին: «ԱրՔա»-ն սույն դադարը բացատրել է նոր ծրագրային ապահովման աշխատանքների մեկնարկով;

Հաղորդագրությունում նշվում է, որ շրջանառության մեջ գտնվող քարտերը եւ դրանք սպասարկող սարքավորումները շարունակելու են գործել: Այնուամենայնիվ, մինչեւ նոր գործընթացի ավարտը չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի խափանումներ, որոնք անխուսափելի են  նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ: