Երկրոդ օրն անընդմեջ ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում բարձրանում է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 25-ին կազմել է 408.68 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է  0,69%-ով կամ 2.79 դրամով: Սա վերջին 1 տարվա ընթացքում ամենաբարձր տատանումներից մեկն է:

Բորսայում այսօր վաճառվել է 2.8 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակմա կետերում բարձրացել է մինչեւ 408 դրամ: վաճառքն իրականացվում է որպես կանոն 410 կամ 411 դրամով: 

Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը բարձրացել է վերջին 1 տարում իր առավելագույն մակարդակին:  Եվրոյի փոխարժեքն այսօր գերազանցել է 1.4 դոլարը: Եվրոյի աճին նպաստել է Գերմանիայի գործարար ինդեքսների աճը, մասնավորապես՝ զգալի բարձրացել է մենեջերների ինդեքսը գնումների գծով:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,0451 ռուբլի: