Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում լսումներ են անցկացվել անցած տարվա դեկտեմբերի 23-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաղորդեցին, որ լսումներին մասնակցել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Լսումներն անցկացնող ԼՂՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանն ընդգծել է գալիք խորհդարանական ընտրություններում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների կարեւորությունը։ Գիգորյանի խոսքով, հաշվի առնելով հարցի վերաբերյալ առաջացած հասարակական հետաքրքրությունը, խորհրդարանը նպատակահարմար է գտել կազմակերպել լրացուցիչ քննարկումներ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ։
Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքն են արտահայտել «Արմենական Արցախ» կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը, Կումունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Արարատ Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախյան կոմիտեի ներկայացուցիչ Վահրամ Բալայանը։ Բարձրացված հարցերի պարզաբանմամբ եւ առաջարկություններով հանդես է եկել կառավարության լիազոր ներկայացուցիչ, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը։
Ընդհանրացնելով լսումների ադյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դրական է գնահատել նախագծի քննարկումը։
Հիշեցնենք, որ Ղարաբաղում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 23-ին։




























