Որսորդները պնդում են, որ անտառում հայտնաբերել են 2012թ. հունիսի 1-ին անհետացած ինքնաթիռը։ 13 ուղեւորով ինքնաթիռը, ըստ տեղացիների, Եկատերինբուրգից 130 կմ հեռու է ընկել։ Գտնվելու հստակ վայրը որսորդները չեն հաղորդում, բայց որպես ապացույց նրանք Ան-2-ը նկարահանել են բջջային հեռախոսի տեսախցիկով։
Նիժնի Տագիլից ռադիոսիրող Վալենտին Դեգտերյովը, որը նախորդ տարի տարօրինակ ազդանշաններ էր գրանցել, իր ենթադրությամբ՝ ընկած ինքնաթիռից, օրերս էլ. փոստով անանուն նամակ է ստացել, որում հաղորդվում է, որ դեռեւս սեպտեմբերի 23-ին գտել են Ան-2 ինքնաթիռը։
«Որքան հասկացա, այդ մարդիկ որսագողեր են եւ չեն ցանկանում իշխանությունների հետ առնչվել», - Life News-ին պատմել է Վալենտին Դեգտերյովը։
Ըստ որսորդների՝ սրահում յոթ դիակ է հայտնաբերվել, թեեւ ինքնաթիռում 13 մարդ էր գտնվել։ Կարելի է ենթադրել, որ վեց մարդ փրկվել է։
Հիշեցնենք, հունիսին անհետացած ինքնաթիռի որոնումները դադարեցվել էին միայն նոյեմբերին։ Որոնումներին մասնակցել էին հազարավոր մարդիկ եւ մեծ քանակով օդային եւ ցամաքային տեխնիկա։ Բայց ինքնաթիռն անհետ կորել էր։





























