Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի արդյունաբերական շրջաններից մեկում գտնվող մետաղե գլանվածքների գործարանում ուժգին պայթյուն է որոտացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփի քաղաքապետ Ասըմ Գյուզելբայը հայտարարել է, թե քաղաքի արդյունաբերական 4-րդ շրջանում մետաղե գլանվածքների գործարանում դեռեւս անհայտ պատճառով ուժգին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 8, վնասվածքներ ստացել՝ 15 բանվոր։





























