Ռուսաստանյան կինոյի աստղ Աննա Սամոխինան մահացել է երկուշաբթի գիշերը՝ Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցում 47 տարեկան հասակում:

Դերասանուհու սիրտը, Life News-ի փոխանցմամբ, կանգ է առել գիշերը ժամը 2-ին: Սամոխինայի մոտ ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել՝ չորրորդ աստիճանում:

Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում էին կայուն ծանր: Բժիշկների խոսքով, քիմիոթերապիայից հետո Սամոխինան սկսել է իրեն ավելի վատ զգալ:

Բժիշկները պնդում են, որ կիրակի նա իրեն լավ է զգացել:

Աննա Սամոխինան ծնվել է 1963թ. Կեմերովոյի մարզի Գուրեւսի քաղաքում: Ավարտել է Յարոսլավլի թատերական ուսումնարանի դերասանական բաժինը: Աշխատել է տարբեր թատրոններում Դոնի Ռոստովում, «Լենկոմի» թատրոնում:

Նա նկարահանվել է բազում ֆիլմերում, մասնավորապես «Իվ ամրոցի կալանավորը», «Օրենքով գողերը», «Դոն Սեզար դե Բազան», եւ այլն: