Թեեւ վերջերս Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ պատահած դեպքին, Հայաստանում կլինեն նախագահական տեխնիկական ընտրություններ, իսկ արդյունքը բացահայտ կլինի: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիստուտի փոխտնօրեն Սերգեյ Մինայանը:

«Աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ այսօրինակ չկանխատեսված դեպքերից: Հիշենք, օրինակ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը, կամ, վերջերս տեղի ունեցած ավիավթարը, որի հետեւանքով զոհվեց Պարագվայի նախագահի թեկնածուներից մեկը: Բնականաբար, այս ամենը չի կարելի համարել դրական երեւույթ, սակայն նման դեպքերը չեն կարող էական ազդեցություն ունենալ պետության վարկանիշի վրա»,- նշել է քաղաքագետը:

Նրա կարծիքով`ներկա իրավիճակում, Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ մրցակցություն գոյություն չունի, սակայն կա տեղեկատվական պայքար: «Անհրաժեշտ է նշել, որ նախընտրական քարոզարշավում պահպանվում է արդարության սկզբունքը` թեկուզ, նկատի ունենալով Հայրիկյանի հետ պատահած դեպքը, եւ դրան ուղղված լրատվամիջոցների մեծ ուշադրությունը»,-ամփոփել է Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դե հունվարի 31-ին, իր տան մուտքի մոտ մահափորձ է կատարվել` քաղաքական գործիչը վիրավորվել է ուսի հատվածում: Այդ նույն երեկո նա հոսպիտալացվել է եւ փետրվարի 1-ին վիրահատվել: Հայրիկյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: Իսկ նրա որոշումը` նախագահական ընտություններն երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով Սահմանադրական դատարանին դիմել-չդիմելու վերաբերյալ, հայտնի կլինի վաղը: