«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 4-ին կազմել է 405,53 դրամ; Ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0,34%-ով կամ 1,38 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 3,45 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 404-407 դրամ միջակայքում` նախորդ օրերի համեմատ էժանանալով 1 դրամով;

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է 1,36 դոլարի սահմաններում: Եվրոյի ամրապնդմանը նպաստում են ԱՄՆ-ում հրապարակված տվյալներն այն մասին, որ գործազրկության մակարդակը հասել է 7,9%-ի՝ նոյեմբերի 7,8%-ի համեմատ: