Բաղդադից հյուսիս ընկած տարածաշրջանում ահաբեկչական ակտի հետեւանքով նվազագույնը 22 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավորվել է: Մահապարտ ահաբեկիչը մայրաքաղաքից 25 կիլոմետր հեռու գտնվող Թաջի քաղաքում պայթեցրել է մարմնին ամրացված պայթուցիկ սարքը:
Ահաբեկչի թիրախը սուննիական «սախվա» ջոկատների մարտիկների խումբն է եղել, որոնք կառավարական նպաստի համար հերթ էին կանգնել իրենց գլխավոր գրասենյակի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախօրեին Իրաքի Քիրքուք քաղաքի ոստիկանության գլխավոր գրասենյակի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ, եւս 70-ը վիրավորվել են: Մահապարտը նախ գործի էր դրել մեքենայի մեջ տեղադրված ռումբը, ապա զինյալների խումբը փորձել էր գրոհել շինությունը, սակայն անհաջողություն էր կրել, հաղորդել է «Ռոսբալթ»-ը:
Երկրի կառավարությունը տարածքային վեճի մեջ է Քիրքուք քաղաքի համար, որի արվարձանները հարուստ են նավթով եւ գոյություն ունի ինքնավար քրդական անկլավ:





























