«Հրապարակը» գրում է, թե վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են  հանրապետությունով եւ «ընկերային հավաքներ» անում: Բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեց, նաեւ հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը:

Մասնավորապես  հրահանգն այսպիսին է՝ անպայման գնալ քվեարկության եւ անվավեր դարձնել քվեաթերթիկը: Եղանակը թողնվում է մարդկանց՝ խաչ քաշել, «պտիչկաներ» դնել, թե գրել «Դաշնակցություն»: Իմաստն այն է, որ ընտրությունների անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակով ՀՅԴ-ն որոշել է ստուգել իր տնօրինած ձայների քանակը եւ ցուցադրել իր ուժը քաղաքական դաշտում: