«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի ընտրությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի ընտրությունները նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով հետաձգելու հիմքեր չկան։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:
«Այսպիսի ակտիվ, ինտենսիվ, բուռն քարոզարշավ ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլեւ նախագահի որեւէ թեկնածու չի վարել:
Պարույր Հայրիկյանը լիուլի օգտագործել է անվճար եթերի, հասարակական համախմբված ուշադրության հնարավորությունները, սա Պարույրը փայլուն է անում: Այս առումով՝ բոլորն էլ օգտվել են, երեւացել են, հաճախել են, Պարույրի ֆոնին նկարվել են, հարցազրույցներ են տվել, դատողություններ են արել, այսինքն՝ քարոզարշավը որեւէ ձեւով չի ընդհատվել, այսինքն՝ հիմքեր՝ որպես այդպիսին, ընտրությունները հետաձգելու՝ ես չեմ տեսնում»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Աշոտ Բլեյանը:




























