Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը դատական հայց են ներկայացնելու բրիտանական «News of the World» տաբլոիդի դեմ, որը կեղծ տեղեկություն էր հրապարակել հոլիվուդյան զույգի սպասվող ամուսնալուծության մասին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով դերասանների փաստաբաններին, հոլիվուդյան զույգը պահանջել է հանել հոդվածը համարից եւ ներողություն խնդրել «կեղծ եւ անձնական կյանքի մեջ ներխուժում հանդիսացող պնդումների համար»:
Դերասանների շահերը ներկայացնող Schillings փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչների խոսքով, պարբերականը հրաժարվել է կատարել այդ պահանջները, եւ զույգը որոշել է դիմել դատարան, հաղորդում է Lenta.ru-ն:
Հոդվածում պնդում էին, թե Փիթն ու Ջոլին որոշել են բաժանվել եւ արդեն ստորագրել են ունեցվածքի բաժանման եւ երեխաների խնամքի համաձայնագիրը: Նրանք դաստիարակում են վեց երեխաների, որոնցից 3-ը որդեգրված են:




























