Երեկ ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրն էր։ Աշխատանքային առաջին օրը հենց ԱԺ դարպասների մոտ դարձյալ մարդաշատ էր։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Բողոքի ակցիայի մասնակիցներն այս անգամ ատամնաբույժներն էին, որոնք պահանջում են իրենց հուզող հարցի քննարկումը մտցնել ԱԺ քառօրյա օրակարգ։

Հիշեցնենք, որ խոսքը 2013թ. ուժի մեջ մտած արտոնագրային վճարների մասին է, համաձայն որի՝ ատամնաբույժի յուրաքանչյուր բազկաթոռ հարկվելու է 6-80 հազար դրամի շրջանակերում։

Ատամնաբույժներին բարկացրել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հաձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի հրապարակային ելույթները խնդրի կապակցությամբ։ «Վարդան Այվազյանը նշում է, թե որքան է մեկ կրեսլոյի արժեքը, բայց նախնական հաշվարկները ժողովրդին չի ներկայացնում։  Նախնական հաշվարկի մեջ մտնում են սոցվճարներ, պետտուրքեր, աշխատավարձ, գույք։ «Ֆիքսված գումմար են դնում՝առանց հասկանալու, որ հնարավոր է՝ ամիսներ շարունակ գործ չունենանք»,- պատճառաբանում էին ատամնաբույժները։

ԱԺ ընդունարանում, ատամնաբույժների ներկայացուցիչ Գրիգոր Ավագյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ իրնց հարցի առնչությամբ բավականին ժամանակ  է դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բայց դեռ ոչ մի պատասխան չեն ստացել։
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի շրջանակում հայտարարեց որ համապատասխան հանձնաժողովներին առաջարկել է քննարկել այս հարցը, որից հետո էլ Ազգային ժողովը հանդես կգա համապատասխան եզրակացությամբ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։