Մոսկվայում GE Money Bank-ի հոգեկան անհավասարակշիռ հաճախորդուհին բանկի գանձապահ կնոջ վրա ծծմբաթթու է լցրել: Բանկի տուժած աշխատակիցը քիմիական այրվածքներ է ստացել եւ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական տվյալներով` հաճախորդուհին այդ պահին եղել է հոգեկան անհավասարակշիռ իրավիճակում: Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը հստակեցրել է, որ հաճախորդուհին ծծմբաթթուն լցրել է բանկի աշխատակցուհու դեմքին:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», բանկի 71-ամյա հաճախորդուհուն տեղափոխել են հոգեբուժարան: Միջադեպի առնչությամբ ստուգում է իրականացվում, որի արդյունքում ընթացակարգային որոշում կկայացվի:





























