Հայաստանում 2013 թ. երկրորդ կիսամյակում կստեղծվի համանքային ոստիկանություն: Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած ոստիկանության բարեփոխումների ծրագրում: Ծրագրին հավանություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 7-ի նիստի օրակարգում: Ոստիկանական բարեփոխումներն իրականացվելու են Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների համատեղ ծրագրի կատարումն ապահովելու համար:
Համայնքային ոստիկանության շրջանակներում համայնքներում կստեղծվեն ոստիկանական հենակետեր, ոստիկանության համակարգի ներսում կիրականացվի կադրերի եւ ֆինանսների վերաբաշխում:
Բարեփոխումների շրջանակներում նաեւ կթարմացվի ոստիկանության գույքը եւ տրանսպորտային շարժակազմը, ավելի լայնորեն կօգտագործվեն տեխնոլոգիական միջոցները (ոստիկանությունը կստանա նոր սերվերներ, կստեղծվի միասնական ցանց), ոստիկան-թոշակառուներին լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի եւ այլն:





























