Ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվում է աշխարհահռչակ երաժիշտ Յաննիի համերգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Նա նշեց, որ տոմսերը կսկսեն վաճառվել փետրվարի 20-ից, դրանք կարժենան 5-80 հազար դրամ: Մինչ համերգը Յաննին հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ի դեպ, արդեն երկրորդ անգամ է, ինչ Յաննին համերգով հանդես է գալիս Երեւանում, առաջին անգամ նա հայ հանդիսատեսին ներկայացել է 2011թ սեպտեմբերի 23-ին:

Նշենք, որ մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի` կայանալիք համերգը:

Հայ հանդիսատեսի համար այսքանով անակնկալները չեն ավարտվի, նախատեսվում է Հայաստան հրավիրել նաեւ ամերիկացի դերասան, երգիչ, երգահան Մարկ Էնթոնիին եւ անգլիացի երաժիշտ, երգիչ Սթինգին: