Երեւանում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի հարեւանությամբ, նոր բնակելի շենք է կառուցվում։ Բնակլի շենքի հաեւանությնամբ է գտնվում նաւ դիահերձարանը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շենքի սեփականատերը ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն է։ Նշենք, որ Ղուկասյանը այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Վերջինս նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է։ Ի դեպ, այս պաշտոնը հատուկ «հորինվել» է Արկադի Ղուկասյանի համար։ Մինչ այդ հիմնադրամի խորհուրդն ունեցել է միայն նախագահ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։