Ինդարս Ասչուկսը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Դիտորդ խորհրդի անդամ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից: Բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013թ.-ից:
Ի. Ասչուկսը ղեկավարում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժինը:
Ինդարս Ասչուկսը իր կարիերան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում սկսել է 2001թ.-ից, որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի» (նախկինում՝ Ռիգայի Ֆոնդային Բորսա) Ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է Բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաեւ ընդգրկվել է Ռիգայի Ֆոնդային Բորսայի եւ Լատվիայի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհուրդներում: Պրն Ասչուկսը նաեւ հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի Կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ նաեւ Լատվիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհրդի նախագահ:
Ի. Ասչուկսը ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը եւ ունի Մագիստրոսի կոչում Լատվիայի Համալսարանի կողմից:
Նշենք, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔ Արմենիայի» դիտորդ խորհրդի նախագահը Հենրի Բերգստրոմն է, իսկ անդամներ են Ինդարս Ասչուկսը, Գագիկ Արզումանյանը (ACP ընկերության գործադիր տնօրեն), Թիես Պետեր Քլեմենցը («Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանի» գործադիր տնօրեն):





























