Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նախաձեռնությամբ Դիարբեքիրում ծառայության են դրվել փողոցային կենդանիների համար նախատեսված հատուկ շտապօգնության մեքենաներ։

Թուրքական Haberdiyarbekir.com կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի քաղաքապետի հատուկ նախաձեռնությամբ քաղաքում ապրող բազմաթիվ փողոցային կենդանիների համար ձեռք են բերվել կենդանիներին բժշկական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ սարքավորումներով զինված շտապօգնության մեքենաներ։

Մեքենաները նախատեսված կլինեն վրաերթի ենթարկված կամ այլ պայմաններում վնասվածքներ ստացած կենդանիներին տեղում բժշկական օգնություն ցույց տալու համար։

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ուսումասիրել է ձեռք բերված մեքենաները եւ ծանոթացել թափառական շների եւ կատուների համար նախատեսված կացարանի հարմարավետությանը։