Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 02:30-ի սահմաններում Ագարակ-Լոռի-Բերդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Ստեփանավան քաղաքի բնակիչ Համլետ Գալստյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 ՍD 106 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճամփեզրի քարերին եւ շրջվել:
Վթար հետեւանքով, վարորդ Համլետ Գալստյանը գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում է ստացել, իսկ ավտոմեքենայի ուղեւոր՝ 6-ամյա Նարեկ Գալստյանը` փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում, ձախ սրունքի ոսկրի կոտրվածք: Նրանք տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























