Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Նոյյան տապան» երեք արծաթե հուշադրամ՝ 7.77 գ, 15.55գ եւ 31.1 գ քաշերով:
«7.77 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքեւի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» եւ թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1/4 OZ եւ «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին եւ Արարատ լեռը` արեւածագի ֆոնին: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» եւ «NOAH’S ARK» մակագրություններն են:
«15.55 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքեւի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ» եւ թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1/2 OZ եւ «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին եւ Արարատ լեռը` արեւածագի ֆոնին: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» եւ «NOAH’S ARK» մակագրություններն են:
«31.1 գ քաշով «Նոյյան տապան» արծաթե հուշադրամ»
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքեւի հատվածում հուշադրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ» եւ թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են 1 OZ եւ «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Վերեւի եւ ներքեւի կիսաշЂջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Նոյյան տապանը, սպիտակ աղավնին` ձիթենու ճյուղը կտցին եւ Արարատ լեռը` արեւածագի ֆոնին: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» եւ «NOAH’S ARK» մակագրություններն են:
Բոլոր հուշադրամների էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է: Հուշադրամները հատել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությունը:





























