Պաշտոնական այցով ԼՂՀ-ում գտնվող Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, այսօր` փետրվարի 7-ին հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ապա նաեւ վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Բակո Սահակյանը հատուկ անդրադարձել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հատկապես վերջին 2 տարիներին ԼՂՀ-ում իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ փոխադարձ համագործակցության շնորհիվ մրցակցային դաշտի բարելավմանն ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները ակնհայտ են:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ Հանձնաժողովը մշտապես պատրաստակամ է շարունակել համագործակցությունը մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում՝ օրենքների եւ իրավական այլ ակտերի մշակման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ: Ա. Շաբոյանը նշել է նաեւ, որ չնայած մի շարք խնդիրներ արդեն իսկ լուծում են գտել, սակայն անելիքները դեռեւս շատ են եւ դրանք միասին կիրագործվեն հաջորդ տարիների ընթացքում:





























