Թուրքիայի Ադափազարը քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի հարեւանությամբ գտնվող Go-kart-ում զվարճանալ ցանկացող 24-ամյա երիտասարդ աղջկա հետ դժբախտ դեպք է պատահել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընկերների հետ Go-kart-ի մեքենաներով մրցման դուրս եկած Թուղբա Էրդողանը արագ ընթացքի ժամանակ չի կարողացել շրջադարձ կատարել, որի հետեւանքով հարվածել է արգելապատնեշներին։ Վթարի հետեւանքով աղջկա գլուխը պոկվել եւ գլորվել է մոտ 5 մետր։

Աղջկա ընկերները տեղի ունեցածից շոկի մեջ են ընկել, որոնց համար եւս շտապօգնություն են կանչել։

Նշվում է, որ աղջիկը մեքենայի անվտանգության գոտին իրանին գցելու փոխարեն պարանոցին էր գցել, ինչի պատճառով վթարի հետեւանքով պոկվել էր նրա գլուխը։