Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցում Ռուսաստանը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի շահագործման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին` Լուկաշեւիչը նշել է. «Այդ հարցը բազմիցս արծարծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կցանկանայի մեջբերել 2012թ. հուլիսի 13-ի հայտարարությունը, որտեղ համանախագահները հաստատել են դիրքորոշումը: Հայտարարության մեջ, մանսավորապես, ասվում է. «Մենք կրկին ստացել ենք կողմերի հավաստիացումները, որ նրանք զերծ են մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ինքնաթիռների դեմ, եւ մտադիր են լուծել այդ հարցը դիվանագիտական եղանակով: Այսպիսին է համանախագահների եռյակի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը»: