Արդշինինվեստբանկը փետրվարի 11-ից մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկից, Արդշինինվեստբանկը հանդես է գալիս, որպես այս կարեւոր նախաձեռնության մասնակից եւ ծրագրի ազդեցությունը մեծացնելու նպատակով մատչելի տոկոսադրույքով կտրամադրի սոցիալական փաթեթի գումարի մինչեւ հնգապատիկի չափով վարկեր` բացառապես այս փաթեթով նախատեսված ծառայությունների դիմաց վճարման համար:
Այդ հնարավորությունը շահառուներին թույլ կտա անկաշկանդ եւ իրենց համար հարմար պահին իրականացնել նպատակային վճարումներ` ուղղելով դրանք առողջության ապահովագրությանը, ուսմանը, հանգստին, կամ հիփոթեքային վարկի մարմանը:
Ծառայությունը հասանելի կլինի Արդշինինվեստբանկի ՀՀ տարածքում գործող բոլոր 49 մասնաճյուղերում:





























