Բաղդադում եւ Իրաքի կենտրոնական Բաբիլ նահանգում մի քանի ահաբեկչական ակտերի հետեւանքով  23 մարդ է զոհվել:

Բաղդադի շիաների տարածքում` պայթյունի , զոհվել է 18-ից ոչ պակաս մարդ, կան նաեւ վիրավորներ: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել կենդանիների վաճառքի շարանի մոտ գտնվող երկու ավտոմեքենաներում:

Բաբիլ նահանգի Շոմալի բնակավայրում եւս երկու ավտոմեքենա է պայթել: Այդ պայթունները խլել են նվազագույնը հինգ մարդու կյանք,  հայտնում է  «Ռոսբալթը»:

Ահաբեկիչների հարձակման նպատակը դեռ հայտնի չէ, այլ մանրամասնություններ դեռ չեն հաղորդվել: