Վրաստանում Ազգային գրադարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների երեք մասնակցի են ձերբակալել, փետրվարի 9-ին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ոստիկանությունը 2013թ. փետրվարի 8-ին Ազգային գրադարանի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ տեղ գտած խուլիգանության փաստի հետաքննություն է սկսել։ Միջադեպին մասնակցել է 10 մարդ, որոնք նույն օրը հարցաքննվել են որպես ականատես։ Հարցաքննությունից հետո ձերբակալվել եւ մեկուսարան է տեղափոխվել երկու մարդ՝ Մելոր Վաչնաձեն եւ Միխայիլ Մեսխին։
Փետրվարի 9-ի առավոտյան ոստիկանությունը նաեւ ձերբակալել է Գեորգի Մամալաձեին, որը ֆիզիկական վիրավորանք է հասցրել խորհրդարանի պատգամավոր Չիորա Տակտակիշվիլիին։
Հիշեցնենք, փետրվարի 8-ին ԹբիլիսիիԱզգային գրադարանի շենքի մոտ, որտեղ սպասվում էր նախագահի այցը, բախումներ են տեղի ունեցել Միխայիլ Սահակաշվիլիի համակիրների եւ հակառակորդների միջեւ, տուժել են «Միասնական ազգային շարժման» պատգամավորներ, ֆիզիկական վիրավորանք էր հասցվել նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային։





























