Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, ինչն արդեն ավանդույթ է դարձել։ Նշենք, որ փետրվարի 13-14-ը միայն Սուրբ Սարգիս եկեղեցում կլինի 28 պսակադրություն, Սուրբ Հովհաննես եկեղեցում` 20 պսակադրություն, իսկ Սուրբ Զորավոր եկեղեցում` 21 պսակադրություն: Սովորաբար, Երեւանի եկեղեցիներում պսակադրությունների թիվը օրական չի անցնում 4-5-ից:




























