Գերմանացի գիտնականների խումբը  ռազմի աստվածուհու 14 արձան է հայտնաբերել Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքում: Այս մասին ասվում է Եգիպտոսի հնությունների հարցերի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Փաստաթղթում նշվում է, որ գահին նստած դիրքով առյուծի գլխով աստվածուհու արձանները պատկանում են Ամենհոտեպ III փարավոնի դարաշրջանին (մ.թ.ա. 1372-1410 թթ):

Մասնագետների կարիքները կիսվում են այն հարցում, թե ինչու է Ամենհոտեպ III փարավոնը հրամայել երկումետրանոց 14 արձան տեղադրել: Մի մասը համարում է, որ փարավոնը խորապես պաշտել է ռազմի աստվածուհուն, մյուսները համարում են, որ փարավոնը անբուժելի վիանդությամբ  տառապել եւ փորձել է աստվածային ուժերի օգնությամբ կազդուրվել: