ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կործանվել Cessna Skymaster 337 փոքրիկ ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 5 հոգի, օդաչուն, երկու մեծահասակ եւ երկու երեխա:

Ականատեսների խոսքով, վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը: Ներկայումս իրականացվում է միջադեպի հետաքննություն: