Թուրքական մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման համար գլխավոր դատախազի մեղադրականը արդեն պատրաստ է։

Մեղադրական հայցում ներկայացվում է, որ հանցանք է տեղի ունեցել, եւ այդ հանցանքում գլխավոր դերակատարը իշխող կուսակցության ներկայացուցիչն է։ Խոսքը վերաբերում է Թուրքիայի արդարադատության նախարարի ստորագրությամբ փաստաթղթին՝ կապված հեռախոսային խոսակցությունների լսման հետ։

Գլխավոր դատախազը պահանջելու է Թուրքիայի օրենքները խախտելու համար փակել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ կուսակցության ղեկավար կազմին, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։

Ի դեպ, գլխավոր դատախազի հայցի հիման վրա 2009-ի դեկտեմբերի 11-ին փակվեց նաեւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը։