Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքըթալը ետ է կանչվել Անկարա։ Հիշյալ հրամանը արդեն տեղադրվել է պաշտոնական տեղեկագրում։

Նշենք, որ Իտալիայում Թուրքիայի դեսպանը մեղադրվում է սեռական ոտնձգության համար։ Իսկ օրեր առաջ, իտալական դատարաններից մեկը հաստատել էր դեսպանի կողմից սեռական ոտնձգության փաստը։