NEWS.am-ը ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված «Charlemagne» բլոգի մասնակից Գ.Է-ի հոդվածը որոշակի կրճատումներով.Ադրբեջանն իրականում, ըստ «Freedom House»-ի, ժողովրդավարական պետություն չէ:
1990-ականներից ընտրությունները կեղծվում են, խորհրդարանը հաստատում է կառավարության որոշումները, լայնորեն տարածվում է կոռուպցիան:Տեսականորեն միայն ժողովրդավարական պետությունները կարող են Եվրոպայի խորհուրդ մտնել, որն առաջ է տանում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը: Այդուհանդերձ, Ադրբեջանը ԵԽ անդամ է 2001թ-ից: Միաժամանակ, ԵԽ-ում կարծում էին, որ անդամությունը կարագացնի երկրում ժողովրդավարական անցումը: Դա տեղի չունեցավ: Իրականում ընտրությունների միջոցով քաղաքական մանիպուլյացիան վերջին տասնամյակում ուժեղացել է:Ում է դա հուզում: Ի վերջո, ժողովրդավարությունը վատ վիճակում է եւ մի շարք այլ անդամ երկրներում, օրինակ` Ռուսաստանում: ԵԽ-ն համարվում է մայրցամաքում ամենամութ մարմիններից մեկը. ԵԽԽՎ-ում հանդես եկող քաղաքական գործիչները քիչ ազդեցություն ունեն իրենց տանը:
Բացի այդ, Ադրբեջանի միջազգային նշանակությունը կայանում է նրա էներգետիկ ռեսուրսների եւ ռազմավարական դիրքի մեջ: Վերջին տասնամյակի ընթացքում արեւմտյան դիվանագետները աչք են փակել այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված բարդ խնդիրների վրա:Միաժամանակ, դա պարզապես արեւմտյան անտարբերության պատմություն չէ: Ինչպես նշում է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» կազմակերպությունը, ԵԽ անդամակցելուց ի վեր Ադրբեջանն օգտագործում է «Խավիարային դիվանագիտություն», այդ թվում` նվերներ, անվճար այցելություններ եւ փողեր տալով եվրոպացի գործիչներին` ԵԽԽՎ-ում իրենց շահերին համապատասխան գործելու համար: Դա պետք է հուզի ցանկացածին, ով անհանգստացած է արեւմտյան ինստիտուտների կայունությամբ եւ հուսալիությամբ:«Amnesty International»-ի տվյալներով, կառավարությունը հաշվեհարդար է տեսնում այլախոհության հետ` նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: Ադրբեջանը պետք է ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնի 2014 թ. մայիսին: ԵԽ հեղինակության հարցը դրված է խաղաքարտին:




























