Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հավանական կարգավորումը գործնականում չի անդրադառնա տարածաշրջանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Սատանովսկիի խոսքով, 2010 թվականին «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպն ու դրա հետեւանքները Թուրքիայի վարդապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի իսլամացման քաղաքական ուղղության շրջանակում սադրանքի, իսլամիստական ահաբեկիչների ու «Համասի»  հետ խաղերի ու ողջ իսլամիստական աշխարհին իր հավատարմությունը ցուցադրելու արդյունք էին։

«Տարածաշրջանի վրա իրավիճակը գործնականում չի անդրադառնա, քանի որ Իսրայելի վարչապետը չկարողացավ մերժել ԱՄՆ նախագահին, ով երկու երկրների միջեւ խաղաղար դառնալու ցանկություն էր հայտնել։ Հաշվի առնելով իրանական ատոմային ծրագրի վիճակն ու Սիրիայի լարվածությունը, ցավոք, Բենիամին Նեթանյահուն չկարողացավ մերժել Օբամային, դա անհնար էր»,- նշել է Սատանովսկին։

Քաղաքագետի կարծիքով՝ այդ իրադարձությունը տարածաշրջանի համար քիչ նշանակություն ունի, հնարավոր է, որ այն ինչ-որ կերպ անդրադառնա Թուրքիայի ու Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների վրա, սակայն՝ ոչ ավելին. «Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին այս երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է, հիմնականում Թուրքիայի նախաձեռնությամբ»։   

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետեր Բենիամին Նեթանյահուի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսային զրույցի մասին, որի ժամանակ Նեթանյահուն ափսոսանք էր հայտնել պաղեստինամետ 9 թուրք ակտիվիստների զոհվելու կապակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են կարգավորել հարաբեություննները։