Փետրվարի 17-ին թեթեւ շարժիչով մի ինքնաթիռի կործանման հետեւանքով կալիֆոռնիական Իստ-Պալո-Ալտո քաղաքում ամենաքիչը երեք մարդ է զոհվել։
Թռիչքից րոպեներ անց Cessna 310 ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ինքնաթիռը խճճվել է էլեկտրահաղորդալարերի մեջ, ինչի հետեւանքով էլ այդ շրջանում էներգամատակարարման խափանումներ են գրանցվել։
Ավիավթարի արդյունքում հրդեհ է բռնկվել, որը վնաս է հասցրել երկու տան՝ նրան, որի վրա ընկել է ինքնաթիռը եւ հարեւան մեկ այլ տան։ Տների բնակիչների մահվան մասին տեղեկություններ դեռեւս չկան։




























