ԱՄՆ-ում` Վիսկոնսինի 23-ամյա բնակիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը մեղադրյալ է դարձել, երբ Facebook-ում նկար է տեղադրել, որում մեծ գումար կա ձեռքին: Ի պատասխան ոստիկանությունը նրան մեղադրել է ալիմենտները չվճարելու մեջ:

Լուսանկարում Ռոբինսոնը պառկած է գետնին` թղթադրամների ֆոնին: Այդ լուսանկարն էլ դրվել է քրեական գործի հիմքում, որ հարուցել են նրա դեմ: տղամարդուն երեք կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել` իր երեքամյա որդուն աջակցել չցանկանալու փաստով:

Ռոբինսոնը մշտապես մերժել է գումար վճարել նածկին կնոջը` պատճառաբանելով, թե իր եկամուտները չափազանց ցածր են: Գումարը, որ նա պետք է վճարեր ընտանիքին, կազմումէ  ընդամենը ամսական 150 դոլար:

Միլուոկիի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Քենթ Լովերնը հայտնել է, թե սոցիալական ցանցերը դետեկտիվներին օգնում են ավելի շատ բան իմանալ կասկածյալների կյանքի մասին: Եթե ռոբինսոնին մեղավոր ճանաչեն, նրան 11 տարվա ազատազրկում է սպառնում: