Սուդանի արեւմտյան Դարֆուր տարածաշրջանում զինված անձինք 30-ից ավելի մարդ են առեւանգել, որոնք ուղեւորվել էին Հարավային Դարֆուր՝ Նյալա քաղաքի կոնֆերանսի մասնակցելու: Այդ մասին հայտնել է կենտրոնական Դարֆուրի նահանգապետ Յուսիֆ Թաբնը:

Ըստ նրա՝ ութ կին եւ 23 տղամարդ են առեւանգվել, որոնք UNAUMID-ի խաղաղարարների ուղեկցությամբ մեկնում էին կոնֆերանսին մասնակցելու: Նրանց տարել են անհայտ ուղղությամբ: Նահանգապետը կարծում է, որ առեւանգման պատճառը Դարֆուրի վերականգնման ու փախստականներին  իրենց բնակարանները վերադարձնելուն ուղղված կառավարության նախաձեռնած կոնֆերանսի տապալումն էր, հայտնում է «ԱիՖ»-ը:

2003թ.-ից հարյուր հազարավոր մարդիկ Դարֆուրում փախստական են դարձել կառավարական բանակի եւ ըմբոստ բազմաթիվ ուժերի բախումների հետեւանքով: