Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ փետրվարի 18-ին բողոքի գործողություն են անցկացրել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:
Դրան մասնակցել են Պահպանողական կուսակցության, «Ժողովրդի կուսակցության», «Միացյալ Վրաստանի համար» շարժման եւ «Արդար Վրաստանի համար» շարժման ներկայացուցիչները:
Քաղբանտարկյալների թվում, ըստ ընդդիմության, նաեւ Վրաստանի առաջին նախագահի որդին է՝ Ցոտնե Գամսախուրդիան:
GeorgiaTimes-ի տվյալներով, միջոցառմանը մասնակցել են նաեւ նախկին նախագահի կինը՝ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան եւ նրա կողմնակիցները:
Պահպանողական կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կուկավայի խոսքով, նման ակցիաներն իրականացվելու են ամեն հինգշաբթի, քանի ազատ չի արձակվել վերջին քաղբանտարկյալը:
Բացի այդ, ընդդիմությունը մտադիր է գործողություններ իրականացնել Վրաստանի սահմաններից դուրս: Փետրվարի 25-ին նախատեսված է հանրահավաք Բրյուսելում՝ Եվրահանձնաժողովի գրասենյակի մոտ:




























