Փետրվարի 26-ին մենք կիմանանք, թե որքան է ի վերջո թանկանալու գազի սակագինը: Հենց այդ օրն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարելու եւ ներկայացնելու հանձնաժողովի դիրքորոշումը գազամատակարարման սակագների փոփոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդը» հունվարի 27-ին դիմել է այդ հանձնաժողովին եւ առաջարկել գազի սակագինը ապրիլի 1-ից 1 խմ-ի դիմաց 96 դրամի փոխարեն սահմանել 136 դրամ: Այսինքն առաջարկվում է գինը թանկացնել միանգամից 40 տոկոսով: 136 դրամ սակագնի պայմաններում ստացվում է, որ սովորական քաղաքացին գազը գնելու է 1000 խմ-ի դիմաց 360 դոլարով, այնինչ Հայաստանը Ռուսաստանից այն ապրիլի 1-ից գնելու է 180 դոլարով:
Խոշոր սպառողների համար սակագինն առաջարկվում է բարձրացնել շուրջ 19 տոկոսով` 1 խմ դիմաց 65 դրամից դարձնելով 99 դրամ:




























