ԵԽԽՎ նորընտիր թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուն մասնակցել է Շվեյցարիայում կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի ապագան» խորհրդաժողովին եւ հանդես եկել համարձակ ելույթով:
Չավուշօղլուն նշել է, որ տարեցտարի ավելանում են եվրադատարան դիմողների քանակը, որի մեջ մեծ տեղ են գրավում Ռուսաստանը եւ Թուրքիան: «Դիմողների քանակը հասել է 120 հազարի: Եւ եթե դիմումները իրար կողք շարեն` այն կձգվի 4 կիլոմետր: Միայն Ռուսաստանին եւ Թուրքիային բաժին է ընկնում դիմումների 40 տոկոսը: Այս թվերը խիստ անհագստացնող են, եւ այդ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն արդարադատության ոլորտում»-նշել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից` Մեւլութ Չավուշօղլուն, ով վերջերս ընտրվեց ԵԽԽՎ-ի նախագահ:




























