Թուրքիայի վարչապետի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակի առաջ անհայտ անձինք ծրար են թողել, որի մեջ եղել է 4 փամփուշտ:
Իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի անվտագության աշխատակիցները, նկատելով թողած ծրարները, փորձել են բռնել այն թողած երկու անհայտ անձանց, սակայն վերջիններս, նստելով դեղին գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան, հեռացել են:
Դեպքի կապակցությամբ ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ուսումնասիրություններ են անցկացնում:
Այստեղ փամփուշտները ինչ որ բան են խորհրդանշում, որը դեռեւս պարզ չէ:
Նշենք, որ 2009-ի դեկտեմբերին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչի դեմ կազմակերպվելիք մահափորձի կասկածանքով գործը վարող դատախազը ձերբակալել էր գլխավոր շտաբի զորամիավորումներից մեկի 8 զինվորականի, որոնց հարցաքննելուց հետո ազատ արձակեցին: Այդ դեպքից օրեր անց, դատախազը ծրարով ստացավ 8 փամփուշտ: Հիշյալ գործը դեռեւս ընթացքի մեջ է:




























