«Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Այս անգամ հաջողվել է պարզել, որ նրանք որոշ ապրանքներ են ներկրել:
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ, հայտնում է haveeru.com.mv-ն:
Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել:
Հիշեցնենք, որ նախկինում Քենիայի թմրասկանդալի մասնակից «Արթուրների» հարցը քննարկվել է նույնիսկ տեղի օրենսդիրների մակարդակով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական լսումների ընթացքում:
«Արթուր եղբայրներին» անվանվել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»: Միգրացիոն վարչությունում հայտարարել են, որ Արթուր Սարգսյանը կիրակի օրը լքել է Մալդվիները, իսկ Մարգարյանը դեռ երկրում է:




























