Այս տարվա հուլիսի 12-27-ին Բելառուսում անցկացվող հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթին Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմ ձեւավորելու նպատակով ս/թ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ մարզերում եւ Երեւանում անցկացվելու են համադպրոցական մրցույթ-ընտրություններ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարների պատանեկան թիմում կարող են ընդգրկվել 11-17 տարեկան պատանիներ ու աղջիկներ:
Մասնակցության համար կարող են դիմել բոլոր այն կրթօջախները (դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ եւ այլն), որտեղ ուսանում են նշված տարիքի երեխաներ, ինչպես նաեւ ծնողներ, որոնց երեխաները համապատասխանում են նշված պայմաններին։
Պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային
հավաք-մրցույթի պայմանները
Մրցափուլեր
1-ին՝ փրկարարական հանգույցների կապում
2-րդ՝ արգելապատի անցում
3-րդ՝ վազք գերանի վրայով (բում)
4-րդ՝ վազք թունելով
5-րդ՝ հրշեջ-փրկարարական մարտական հագուստի հագնում
6-րդ՝ թիրախի ջրախոցում փողրակներով
7-րդ՝ առաջին բուժօգնության ցուցաբերում
8-րդ՝ պատի թերթի պատրաստում
9-րդ՝ սպորտլանդիա
10-րդ՝ թիմի գեղարվեստական ներկայացում:
Ընտրության մրցաձեւեր
1. Վազք 50 մ եւ 100 մ (ազատ եւ արգելքներով)
2. Կրոսավազք 1000 մ
3. Ձգումներ պտտաձողի վրա
4. Թիրախի խոցում նետերով (дротик)
5. Գնդակի տեղափոխում` առանց ձեռքերի օգնության
6. Ջրափրկարարական կարողություններ:
Իմացական պահանջներ
1. Հաղորդակցական լեզվի իմացություն (ռուսերեն կամ անգլերեն)
2. Գեղարվեստական հմտություններ (երգել, պարել, ասմունքել եւ այլն)
3. Երաժշտական գործիքների տիրապետում (նվագել)
4. Գեղարվեստական այլ կարողություններ (աճպարարություն եւ այլն)
5. Հայոց պատմություն եւ ՀՀ պետական կառուցվածքի իմացություն
6. Աշխարհագրական գիտելիքներ:
Առողջապահական պահանջներ
1. Վարակիչ հիվանդությունների բացառում
2. Լիովին առողջ


























