Այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության եւ մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանփարասթի գլխավորած պատվիրակությանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Իրանի դեպան Մոհամմադ Ռեյիսին, դեսպանության աշխատակիցներ եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրերին եւ նշել, որ ուրախ է Հայաստանի եւ Իրանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների շարունակականության համար: Խոսվել է Իրանի հայկական համայնքի ակտիվ գործունեության մասին, որ հարուստ պատմություն ունեցող իրանահայ համայնքը պահպանել է ազգային մշակույթը, լեզուն ու ավանդույթները, ստեղծել է հարուստ պատմամշակութային ժառանգություն:
Քննարկվել են Իրանում հրապարակվող հայկական լրատվամիջոցների գործունեության եւ տեղեկատվության ոլորտուում կապերի ու համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:




























