ԱՄՆ դաշնային դատավոր Դոլի Ջին մերժել է Թուրքիայից Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց գույքի փոխհատուցման վերաբերյալ ամերիկահայերի հայցը, հաղորդում է «Asbarez»-ը:
Փաստաբաններ Բերջ Բոյաջյանը, Մարկ Գերագոսը, Արա Ջաբագչուրյանը եւ Բրայան Կաբատեկը հայցը ներկայացրել էին 2010 թ. հուլիսին` Լոս Անջելեսից Կարբիս Գավոյանի, Նյու Յորքից Հրայր Թուրաբյանի եւ բոլոր այն հայերի անունից, որոնց նախնիներն անշարժ գույք են ունեցել Թուրքիայում: Դավոյանի եւ Թուրաբյանի տատերն ու պապերը հողեր են ունեցել Այնթափի եւ Ադանային տարածքներում: Դիմումում նաեւ մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի կենտրոնական բանկին եւ «Ziraat Bankasi»-ին` հայերից առգրավված գույքի հաշվին հարստանլու համար:
Քանի որ Թուրքիան եւ նրա երկու խոշոր բանկերը պնդել էին, որ ամերիկյան դատարանները օտարերկրյա սուբյեկտների նկատմամբ իրավասություն չունեն, հայ հայցվորները հայտարարել էին, որ հայցը պետք է բխի երկու բացառություններից, որը նախատեսված է օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեմխելիության մասին օրենքով` առեւտրային գործունեության եւ ունեզրկման դեպքերում:
Դաշնային դատավորը որոշել է, որ տվյալ դեպքում վերոնշյալ բացառությունները կիրառելի չեն: Նա նշել է, որ առեւտրային բանկերի դերը նվազագույն է եւ կապ չունի հայտարարված պահանջի հետ: Ունեզրկման վերաբերյալ բացառությունը նույնպես չի գործում, քանի որ գույքը «չի վերացվել միջազգային իրավունքի խախտումով»: Այսպիսով, ընդունելով նման որոշում, դատավոր մի շարք փաստական սխալներ է թույլ տվել եւ սխալ է կիրառել օրենքը:
Կա մեծ հավանականություն, որ Վերաքննիչ դատարանը չեղյալ կհամարի դատավոր Ջիի որոշումը:




























